ՆՆարե Ոսկանյան

Առողջապահության նախարարությունը պետպատվերով կկազմակերպի անհայտ կորած անձանց ընտանիքի անդամների բժշկական օգնությունը

Առողջապահության նախարարությունը պետպատվերով կկազմակերպի անհայտ կորած անձանց ընտանիքի անդամների բժշկական օգնությունը

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից նոյեմբերի 18-ին հրապարակված «ճանապարհային քարտեզի» իրականացման շրջանակում ընդունվել է որոշում, որի համաձայն՝ սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 9-ը տևած ռազմական գործողությունների ընթացքում անհետ կորած անձանց ընտանիքի անդամների (ծնող, ամուսին, երեխա, քույր, եղբայր) բժշկական օգնությունը կկազմակերպվի պետական պատվերի շրջանակներում: Այսինքն՝ բուժօգնության բոլոր ծախսերը կհոգա Առողջապահության նախարարությունը։

 

Ծառայությունից օգտվելու համար նշված խմբերը պետք է բժշկական կազմակերպության կողմից տրամադրված տեղեկանքը և դիմումը ուղարկեն [email protected] հասցեին: Անհրաժեշտ փաստաթղթերն են`

  • Անձնագրի պատճեն
  • Անհայտ կորածի տվյալներ (անուն, ազգանուն, հայրանուն, ծննդյան ամսաթիվ)
  • Բժշկական միջամտության, հետազոտության անհրաժեշտության վերաբերյալ տեղեկանք
  • Հասցե
  • Հեռախոսահամար

Այլ մանրամասներ ճշտելու համար կարող եք զանգահարել Առողջապահության նախարարության թեժ գիծ` 80-03 հեռախոսահամարով:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում