Ժողովրդի պահանջը ստուգելու միակ ձևը ընտրություններն են. Դանիելյան

ՌՌոզա Խաչատրյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ պատասխանելով վարչապետի և Կառավարության հրաժարականի՝ հանրային պահանջի մասին հարցին՝ նշեց, որ ժողովրդի կամքը ձևավորելու միակ ձևը գրված է Սահմանադրության մեջ, և դրա ձևավորման երաշխիքը ընտրություններն են:

«Ժողովրդի տարբեր մասեր կարող են միաժամանակ տարբեր բաներ պահանջել: Դա ստուգելու միակ ձևն ընտրություններն են»,- նշեց Դանիելյանը՝ հավելելով, որ իր համար արժեքավոր է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու պահանջը, ակնկալիքն ու զգացողությունը, որոնք վերաբերում են քաղաքականությանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում