ՄՄերի Եգորյան

16-ամյա աղջկան վրաերթի ենթարկած վարորդը հայտնաբերվել է

16-ամյա աղջկան վրաերթի ենթարկած վարորդը հայտնաբերվել է

Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 19:00-ին, Երևանի Դանիել Վարուժանի և Վանթյան փողոցների խաչմերուկում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 16-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:

Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ վրաերթը կատարել է Երևանի բնակիչ 45-ամյա տղամարդն իր «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայով:

Նա ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ ներկայացել է ոստիկանություն, տվել խոստովանական բացատրություն և ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին: Նախապատրաստվում են նյութեր:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում