ՄՄերի Եգորյան

Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհին «Սուզուկի» մակնիշի ավտոմեքենան բախվել է ՌԴ խաղաղապահ զորակազմին պատկանող մեքենայի. կա 2 զոհ

Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհին «Սուզուկի» մակնիշի ավտոմեքենան բախվել է ՌԴ խաղաղապահ զորակազմին պատկանող մեքենայի. կա 2 զոհ

ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգ է ստացվել Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի 4 կմ-ում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի մասին:
 

Անհապաղ դեպքի վայր են մեկնել ծառայության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման 2 խումբ: Տեղում պարզվել է, որ «Սուզուկի վիտարա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ՌԴ խաղաղապահ զորակազմին պատկանող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենային:
 

ՃՏՊ-ի հետևանքով «Սուզուկի վիտարա»-ի վարորդը և ուղևորը տեղում մահացել են: ԱԻ փրկարար ծառայողները նրանց մարմինները հանել են ավտոմեքենայից և տեղափոխել: Վերջիններիս ինքնությունը պարզվում է:

 

Ծանուցում. Ճանապարհատրանսպորտային պատահարների մեծ մասի պատճառն անբարենպաստ եղանակային պայմաններն են: Մառախուղի, անձրևի կամ ձյունաթափի պատճառով ստեղծվում է անբավարար տեսանելիություն: Խնդրում ենք, ամենայն պատասխանատվությամբ հետևել ճանապարհային երթևեկության անվտանգության կանոններին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում