«Դպրոցում ուսանելու տարիներին ունեցած նշանակալի հաջողության համար շնորհավորել եմ մեդալակիրներին և այդ գործում իրենց կարևոր ներդրումն ունեցած մանկավարժներին ու ծնողներին:
Հանդիպման ընթացքում մեդալակիրների հետ զրուցել եմ նաև նրանց մասնագիտական ուղղվածության և նախնական հաջողությունների շուրջ` ցանկանալով, որ լուրջ ձեռքբերումներ ունենան իրենց ընտրած մասնագիտություններում և հետագա հանրօգուտ աշխատանքով արժանին մատուցեն հայրենիքին»,- գրել է մարզպետը:










