ՌՌոզա Խաչատրյան

Առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանի գլխավորած պատվիրակությունը երկօրյա այցով Ռուսաստանում է

Առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանի գլխավորած պատվիրակությունը երկօրյա այցով Ռուսաստանում է

Առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանի գլխավորած պատվիրակությունը երկօրյա այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն` մասնակցելու ՌԴ սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության դաշնային ծառայության (Ռոսպոտրեբնադզոր) կողմից նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) և այլ վարակիչ հիվանդությունների դեմ հակազդման հարցերով միջազգային գիտագործնական համաժողովին, որին մասնակցում են շուրջ 200 պատվիրակ` 22 երկրից:

 

Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցող համաժողովին ներկա ԱՀԿ և այլ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները, ԵԱՏՄ, ԱՊՀ, Արևելյան Եվրոպայի, Ասիայի և Աֆրիկայի տարածաշրջաններից ժամանած առողջապահության ոլորտի պատասխանատուները, մասնագետները և գիտնականները կքննարկեն նոր կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարի գործում միջազգային համագործակցության, ինչպես նաև վարակիչ հիվանդությունների հակազդմանն ուղղված երկրների գիտական փորձի և ազգային ներուժի ամրապնդմանն առնչվող հարցերը: Ոլորտի մասնագետները կփոխանակեն նոր կորոնավիրուսային և այլ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարում իրենց փորձը և ձեռքբերումները:

 

Բացի այդ, միջոցառման շրջանակներում նախատեսվում է մշակել համաճարակային վերահսկողության կատարելագործման մեխանիզմներ, ինչպես նաև որոշել COVID-19-ի հետագա տարածման կանխարգելման հեռանկարները:

 

Միջազգային համաժողովին հայկական կողմը կներկայացնի COVID-19 համավարակի համաճարակաբանությունը և հակազդմանն ուղղված միջոցառումները:

 

Քննարկվելու են հետևյալ թեմաները.

 

• Նոր կորոնավիրուսային վարակի համաճարակաբանություն: Կանխատեսում և մոդելներ: Հակահամաճարակային միջոցառումներ:

• COVID-19 համավարակի դեմ պայքարի ոլորտում միջազգային համագործակցության փորձը:

• SARS-CoV-2 մոլեկուլային գենետիկական բնութագրերը:

• Ախտորոշման և թեստ-համակարգերի փորձարկման նոր մոտեցումները:

• COVID-19-ի ժամանակ իմունային արձագանքի ձևավորման առանձնահատկությունները:

• Պատվաստանյութերի կլինիկական փորձարկումները:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում