Կփոխհատուցվի պատերազմին մասնակցած ուսանողների կամ մասնակիցների սովորող երեխաների ու ամուսինների ուսման վարձը

ՌՌոզա Խաչատրյան

ՀՀ Կառավարության որոշմամբ կփոխհատուցվի պատերազմի ընթացքում մարտական գործողությունների մասնակից սովորողների, ինչպես նաև պատերազմի ընթացքում մարտական գործողությունների մասնակից անձանց սովորող երեխաների և սովորող ամուսնու ուսման վարձը:

Կառավարության այսօրվա նիստում ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը նշեց, որ երաշխավորվում է ուսանողների միջին մասնագիտական, բարձրագույն ուսումնական հաստատությունների, օրդինատուրայի ուսանողների առաջին կիսամյակի ուսման վարձի 100 տոկոս ֆինանսավորումը: Շահառուներն են այն ուսանողները, որոնք մասնակցել են պատերազմին, այն ուսանողները, որոնց ծնողներն են մասնակցել, և եթե ամուսիններից որևէ մեկն է մասնակցել պատերազմին:

«Ովքեր կզորացրվեն, կունենան համապատասխան նշում զինգրքույկում, իսկ ովքեր զինկոմիսարիատներով են զորակոչվել կամ տարբեր ջոկատներով, իրենց մասնակցության փաստի հավաստիությունը կհաստատվի համապատասխան լիազոր մարմինների տեղեկանքներով»,- նշեց Դումանյանը:

Եթե ուսանողն արդեն վճարել է վարձը, ապա այն կփոխանցվի հաջորդ կիսամյակի համար՝ մանրամասնեց նախարարը: 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում