ՆՆարեկ Սահակյան

Մեր ճամփան անշեղ է, մեր կամքը՝ ամուր. Արայիկ Հարությունյանի ուղերձը՝ ԼՂՀ պետական անկախության մասին հանրաքվեի և սահմանադրության օրվա կապակցությամբ

Մեր ճամփան անշեղ է, մեր կամքը՝  ամուր. Արայիկ Հարությունյանի ուղերձը՝ ԼՂՀ պետական անկախության մասին հանրաքվեի և սահմանադրության օրվա կապակցությամբ

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն իր ուղերձն է հղել ԼՂՀ պետական անկախության մասին հանրաքվեի և սահմանադրության օրվա կապակցությամբ: 

«Թանկագին հայրենակիցներ, այսօր ԼՂՀ պետական անկախության մասին հանրաքվեի և սահմանադրության օրն է: Թե՛ 1991 թվականին և թե՛ 2006-ին տեղի ունեցած հանրաքվեների միջոցով մեր ժողովուրդը մեկ անգամ ևս հաստատել է սեփական հողի վրա ապրելու և արարելու, հայրենի երկիրը շենացնելու և զորացնելու իր կամքն ու վճռականությունը: Այսօր էլ մեր նպատակներն ու ձգտումները նույնն են, որոշումը՝ անփոփոխ:
 

Պետականաշինության բարդ ու դժվարին ճանապարհին մենք հաղթահարել ենք բազում փորձություններ ու դժվարություններ, ունեցել ենք անդառնալի կորուստներ, բայց միշտ մնացել ենք անսասան ու անկոտրում, ուժեղ ու հաստատակամ: Ծանրագույն մարտահրավերների առջև ենք կանգնել հատկապես վերջին ամիսներին՝ առերեսվելով անդառնալի ու ցավալի կորուստների, սակայն մեր ճամփան անշեղ է, մեր կամքը՝ ավելի ու ավելի ամուր:
 

Եվ այսօր էլ, մեր մեջ պահելով անասելի ցավն ու կսկիծը, օր օրի բուժելով արյունահոսող վերքերը, մենք կշարժվենք առաջ, կկառուցենք մեր երազանքի հայրենիքը, կկերտենք մեր սերունդների ապագան: Զորություն, օրհնանք ու խաղաղություն յուրաքանչյուրիդ ընտանիքներին»,- Ֆեյսբուքի էջում գրել է նա:

 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում