Ոստիկանները հետապնդել են փախչող երիտասարդներին ու բացահայտել վճարային տերմինալների գողության դեպքեր

ԱԱրման Գալոյան

«Օպել» մակնիշի ավտոմեքենան, որի սրահում գողացված վճարային տերմինալ կա, ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածքում է։ «Օպելը» Աշտարակում շրջիկ ծառայություն իրականացրած խմբի տեսադաշտում հայտնվել է դեկտեմբերի լույս 9-ի գիշերը՝ ժամը 2:40-ի սահմաններում։ Վարորդն էլ ոստիկաններին է նկատել ու մեքենան վարել Երևանի ուղղությամբ։ Աշտարակի ոստիկանները հետապնդել են ու մայրաքաղաք չհասած՝ հարկադրաբար կանգնեցրել մեքենան։ 29-ամյա վարորդն ու 19-ամյա ուղևորը կասկածանքով բերման են ենթարկվել բաժին։

Հետագա միջոցառումներով պարզվել է, որ երիտասարդները վճարային տերմինալը գողացել են Աշտարակի Պռոշյան փողոցում գործող մի ընկերության գրասենյակից։ Նրանք մուտքի դուռը բացել են լինգով, որը հայտնաբերվել է մեքենայում։ Բերման ենթարկելուց ժամեր անց հայտնի դարձավ, որ երիտասարդները մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում կատարել են մի շարք գողություններ ու գողության փորձ: 

Օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվում են։ Կատարվում է քննություն։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում