Փախստականների վերադարձը եղել է առանցքային սկզբունքներից մեկը. վարչապետ

ՌՌոզա Խաչատրյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանի հարցին ի պատասխան հիշեցրեց՝ Արցախի հարցի կարգավորման բանակցային ողջ գործընթացում փախստականների վերադարձը եղել է առանցքային սկզբունքներից մեկը:

Հարցին՝ արդյոք վարչապետը փոխե՞լ է իր մոտեցումը արցախյան խնդրի կարգավորման ձևաչափի բոլոր կողմերի համար ընկալելի և ընդունելի լինելու մասին, Փաշինյանը պատասխանեց. «Այո, ես շարունակում եմ մնալ այն կարծիքին, որ Ղարաբաղի հարցի լուծումը պետք է ընդունելի լինի Արցախի, Հայաստանի ու Ադրբեջանի ժողովրդի համար: Ինչ վերաբերում է մնացած հարցերին, դրանք բանակցային նրբություններ են, որոնք պետք է ճշգրտվեն՝ հընթացս բանակցությունների»:

Ես չեմ կարող ասել, որ մենք ամեն ինչ կատարյալ ու ճիշտ ենք արել, բայց ինձ զարմացնում է այն, որ Հայաստանում իշխանության եղած շատ ուժեր և մարդիկ պնդում են, որ իրենք ամեն ինչ շատ ճիշտ են արել՝ հավելեց վարչապետը:

«Այո, մենք ձախողել ենք, որ 2.5 տարվա ընթացքում չենք հասցրել այն, ինչ որ չի արվել վերջին 20 տարվա ընթացքում: Բայց մենք պատրաստ ենք և կկանգնենք ժողովրդի դատի առաջ: Որովհետև, այո, ժողովուրդը պետք է և իրավունք ունի դատել, ժողովուրդն իրավունք ունի և ժողովուրդը կդատի, և մենք խոնարհ կընդունենք այդ դատավճիռը»,- նշեց վարչապետը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում