ՌՌոզա Խաչատրյան

Ստեղծված իրավիճակում յուրաքանչյուրս մեղքի իր բաժինն ունի. Տաթևիկ Հայրապետյան

Ստեղծված իրավիճակում յուրաքանչյուրս մեղքի իր բաժինն ունի. Տաթևիկ Հայրապետյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը խորհրդարանում մի շարք արձանագրումներ արեց պատերազմի և Արցախի խնդրի թեմայով:

«Հայաստանում չի եղել որևէ իշխանություն, որը չխոսի և չձգտի խնդրի փոխզիջումային լուծման: Մենք երբ փնտրում ենք մեղավորներ մեր մեջ, բնականաբար, ստեղծված իրավիճակում յուրաքանչյուրս մեղքի իր բաժինը ունի, այդ թվում՝ ես: Կարող եմ հստակ ասել, որ Բաքուն երբեք չի ձգտել խաղաղության, այլ խոսել է սպառնալիքի, թշնամանքի լեզվով տարիներ շարունակ: Եվ ունեցել է տարածքային նկրտումներ ոչ միայն Արցախի, այլև ՀՀ պետական սահմանների, ընդհուպ մինչև մայրաքաղաք Երևանի նկատմամբ: Սա երբեք չի եղել տարածքային վեճ, սա եղել է Ադրբեջանի կողմից տարվող բնաջնջման քաղաքականության շրջանակներում իրականացվող քաղաքականություն»,- նշեց Հայրապետյանը:

Պատգամավորի խոսքով՝ տարածաշրջանում ստեղծված բավականին բարդ իրավիճակում, ուժերի նման անհամաչափության պայմաններում մենք իսկապես անհաջողություն ենք կրել ու հայտնվել բարդ իրավիճակում: Հիմա էլ որպես ժողովուրդ անցնում ենք բավականին բարդ փորձության միջով:

«Այս շրջանում մեր հնչող խոսքը, մեր արած գործողությունները պայմանավորվում են, թե հետագայում մենք արդյոք կգրանցե՞նք հաջողություններ, թե՞ կշարունակվենք «տապակվել» մեր անհաջողության մեջ: Մենք չենք բնաջնջվել, չենք վերացել, կանք և ապրում ենք մեր անմահացած և կենդանի հերոսների բացառիկ նվիրումի շնորհիվ»,-նշեց պատգամավորը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում