ԱԱնուշ Մարտիրոսյան

Դեկտեմբերի 8-9-ը ոստիկանները հանցագործության 47 դեպք են բացահայտել

Դեկտեմբերի 8-9-ը ոստիկանները հանցագործության 47 դեպք են բացահայտել

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 8-9-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 47 դեպք, որից 3-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես, բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության և խարդախության՝ 9-ական, մարմնական վնասվածք պատճառելու՝ 6, բնակարանային գողության ու պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 3-ական, ապօրինի ծառահատման՝ 2, կողոպուտի, յուրացման կամ վատնման, շորթման, զենք-զինամթերքի առգրավման, թմրամիջոցի հայտնաբերման, համակարգչային հանցագործության, խուլիգանության, կաշառակերության, լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու, ծեծի, իրացնելու նպատակով թմրամիջոցի ապօրինի շրջանառության և անհետաձգելի միջամտության որոշումը կամ պաշտպանական որոշումը դիտավորությամբ չկատարելու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 2 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 3 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 3 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 18 պատահար. 3 մարդ զոհվել է, 26-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում