ՌՌոզա Խաչատրյան

Կաթվածահար է եղել Երևանի մետրոպոլիտենի բնականոն երթևեկությունը

Կաթվածահար է եղել Երևանի մետրոպոլիտենի բնականոն երթևեկությունը
«Հարգելի՛ ուղևորներ,
 
քաղաքացիական անհնազանդության ակցիաների շրջանակում կաթվածահար էր եղել Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի բնականոն երթևեկությունը։
 
Մետրոպոլիտենի «Գործարանային» կայարանում քաղաքացիները իրականացրել են անհնազանդության ակցիա՝ խափանելով մետրոպոլիտենի երթևեկությունը։
 
Այս պահին մետրոպոլիտենը փակ է։ Բնականոն աշխատանքին անցնելուն պես կտրվի լրացուցիչ ինֆորմացիա»,- ասված է Երևանի մետրոպոլիտենի հրապարակած հայտարարությունում։
 
Ավելի վաղ հայտնել էինք՝ ցուցարարները Երևանում փողոցներ են փակել՝ պահանջելով ՀՀ վարչապետի հրաժարականը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում