ՆՆարե Թադևոսյան

Առաջիկայում ԱԻՆ-ում կներդրվի «վստահության հեռախոս»

Առաջիկայում ԱԻՆ-ում կներդրվի «վստահության հեռախոս»

ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանի հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ համակարգի քաղաքացիական և փրկարարական կառույցների ղեկավարները զեկուցեցին վերջին մեկ շաբաթվա ընթացիկ աշխատանքների և արձանագրված խնդիրների մասին:

Մասնավորապես, ներկայացվեց տեղեկատվություն ձմռան ընթացքում աշխատանքների արդյունավետ կազմակերպման, ազդարարման համակարգերը և պատսպարանները տեղական ինքնակառավարման մարմինների աջակցությամբ պատշաճ վիճակի բերելու գործընթացի վերաբերյալ: Նախարարը հատուկ ուշադրություն հրավիրեց մարզային փրկարարական վարչությունների կադրային և գույքային պահանջարկին: Նշվեց նաև, որ չնայած դրան, շարունակվելու են իր այցերը մարզային կառույցներ, և տեղերում արձանագրվելու են բոլոր խնդիրները:

Խորհրդակցության ընթացքում նախարարը հայտարարեց նոր ծառայության՝ «վստահության հեռախոս», ներդնելու կարևորության մասին, որը հնարավորություն կտա ստանալ բնակչության առաջարկներն և դիտողությունները՝ նախարարության աշխատանքների վերաբերյալ: Ըստ Ա. Փիլոյանի` այն ավելի հասցեական և արդյունավետ ծրագրեր իրականացնելու հնարավորություն կտա:

Կվերականգնվի նաև քաղաքացիների ամենշաբաթյա ընդունելությունը, որը համավարակի պատճառով դադարեցվել էր, և քաղաքացիներն իրենց հարցերն ուղղում էին էլեկտրոնային փոստի կամ նամակների միջոցով:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում