ԴԴիանա Գասպարյան

Ռուսաստանում հարցվածների մեծամասնությունը հետևում է Արցախում ծավալվող իրադարձություններին

Ռուսաստանում հարցվածների մեծամասնությունը հետևում է Արցախում ծավալվող իրադարձություններին

Ռուսաստանում անցկացված սոցհարցման մասնակիցների 72%-ը հետաքրքրված է ԼՂ հակամարտությամբ: Այդ մասին, ըստ ՏԱՍՍ գործակալության, վկայում են Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնի հարցման արդյունքները: Հարցումն անցկացվել է սեպտեմբերի 30-ից նոյեմբերի 13-ը: Մասնակցել է 18 տարեկանից բարձր 1600 անձ: 

Հարցման մասնակիցների միայն 26%-ն է ասել, որ չի հետաքրքրվում Արցախյան պատերազմով: Հարցվածների 12%-ի կարծիքով՝ պատերազմը սկսել է Ադրբեջանը, 6%-ի կարծիքով՝ ԱՄՆ-ը,  5%-ը կարծում է, որ այն սկսել է Թուրքիան: Սոցհարցման մասնակիցների 41%-ը համոզմունք է հայտնել, որ հրադադարի համաձայնագիրը օգուտ է բերել երկու կողմերին էլ: 64%-ի կարծիքով՝ հրադադարի հաստատման գործում հիմնական դերակատարումն ունեցել է Ռուսաստանը, իսկ 16%-ի կարծիքով՝ Մոսկվան խաղացել է երկրորդական դեր: 

Հարցման մասնակիցների 39%-ը կարծում է, որ Արցախում հետագա իրադարձությունները կընթանան խաղաղ, և պատերազմը չի կրկնվի: 12%-ի կարծիքով՝ առաջիկայում մարտական գործողությունները կվերսկսվեն, իսկ 31%-ը կարծում է, որ պատերազմը կվերսկսվի, սակայն ոչ առաջիկայում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում