ԼԼիլիթ Գասպարյան

Արմավիրի մարզպետն ու Էջմիածնի քաղաքապետը ծաղիկներ են խոնարհել սերբ օդաչուների հիշատակը հավերժացնող հուշակոթողին

Արմավիրի մարզպետն ու Էջմիածնի քաղաքապետը ծաղիկներ են խոնարհել սերբ օդաչուների հիշատակը հավերժացնող հուշակոթողին
Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը, Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը և քաղաքապետարանի աշխատակազմը ծաղիկներ ու ծաղկեպսակներ են խոնարհել սերբ օդաչուների հիշատակը հավերժացնող հուշակոթողին` հարգանքի տուրք մատուցելով Սպիտակի երկրաշարժի զոհերի և սերբ օդաչուների հիշատակին:
 
1988 թվականի դեկտեմբերի 7-ին՝ աղետալի երկրաշարժից հետո, հայ ազգին օգնության էին շտապում ամբողջ աշխարհից: Ցավոք, Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհի մոտ վթարի ենթարկվեց օգնություն բերող սերբական օդանավը, անձնակազմի բոլոր անդամները նահատակվեցին:
 
Վթարված ինքնաթիռի բեկորներից կանգնեցվեց հուշարձան՝ վթարի վայրում:
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում