ՆՆարեկ Սահակյան

Աղավնատուն համայնքի գլխավոր ճանապարհն ասֆալտապատվել է

Աղավնատուն համայնքի գլխավոր ճանապարհն ասֆալտապատվել է

Սուբվենցիոն ծրագրի շրջանակում ավարտվել են Աղավնատուն համայնքի գլխավոր ճանապարհի` Նշան Մաթևոսյան պողոտայի ասֆալտապատման աշխատանքները` անվտանգ երթևեկ ապահովելով համայնքի բնակիչների և վարորդների համար:

 

Արմավիրի մարզպետարանից հայտնում են, որ ծրագրի ընդհանուր բյուջեն կազմել է 20 մլն 363.24 հազար դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը եղել է 45%` 9 մլն 163.46 հազար դրամ, իսկ համայնքի մասնակցությունը` 55%` 11 մլն 199.78 հազ. դրամ:

 

270 գծմ երկարությամբ ճանապարհի ասֆալտապատման համար ապահովվել է 100 մմ հաստության տոփանումով բազալտե խճից հիմնահատակի իրականացում, 1000 քմ բիտումի լցաբաշխում և 4 սմ հաստությամբ ասֆալտբետոնե ծածկույթի իրականացում:

 

Ծրագրի շահառուների թիվը 3580 է:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում