ՆՆարեկ Սահակյան

Գյումրիում 7 ավտոմեքենա է բախվել. կան վիրավորներ

Գյումրիում 7 ավտոմեքենա է բախվել. կան վիրավորներ

Դեկտեմբերի 6-ին՝ ժամը 21։56-ին, Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Սայաթ-Նովայի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Սայաթ-Նովայի փողոցի թիվ 9ա շենքի մոտակայքում բախվել են Infiniti (վարորդ` Նիկոլայ Խ․, ծնված 1985 թ.), Volkswagen Golf (վարորդ՝ Սերյոժա Գ․, ծնված 1998 թ.) և Mercedes-Benz C (վարորդ՝ Արթուր Հ․, ծնված 1981 թ.) մակնիշների ավտոմեքենաները, այնուհետև բախվել են կայանված Nissan Teana (վարորդ՝ Հրաչ Ո․, ծնված 1973 թ.), Mitsubishi Pajero (վարորդ՝ Հայկ Գ․, ծնված 1996 թ.), Mercedes-Benz C (վարորդ՝ Կարապետ Բ․, ծնված 1991 թ.) և Mercedes-Benz E (վարորդ՝ Գուրգեն Բ․, ծնված 1992 թ.) մակնիշների ավտոմեքենաներին:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Volkswagen Golf մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ուղևոր Արմեն Բ․-ն (ծնված 1998 թ.) և Infiniti մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել են Գյումրու ԲԿ, որտեղ բժիշկները Սերյոժա Գ․-ի և Արմեն Բ․-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ Նիկոլայ Խ․-ինը՝ բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում