ԿԿարմեն Ղուկասյան

ՃՏՊ Գյումրիում․ կա տուժած

ՃՏՊ Գյումրիում․ կա տուժած

Դեկտեմբերի 6-ին՝ ժամը 10:15-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Շահումյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Տերյան փողոցի թիվ 48/1 շենքի մոտակայքում բախվել են «Opel Astra G» (վարորդ՝ Շավարշ Ա․, ծնված 1996 թ.) և BMW (վարորդ՝ Մուշեղ Ղ․, ծնված 1992 թ.) մակնիշների ավտոմեքենաները:

Փրկարարները «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել ուղևոր Սուրիկ Ա․-ին (ծնված 1968 թ.) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վերջինս հոսպիտալացվել է Գյումրու ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում