ՆՆարեկ Սահակյան

Աշտարակի խճուղում ավտոմեքենան բախվել է ճամփեզրի արգելապատնեշին

Աշտարակի խճուղում ավտոմեքենան բախվել է ճամփեզրի արգելապատնեշին

Դեկտեմբերի 5-ին ժամը 19։52-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակի խճուղում՝ երկաթգծի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ ՎԱԶ-2114 մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Օհան Հ․, ծնված 1994 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրի արգելապատնեշին։

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, ուղևոր Գառնիկ Խ․-ն (ծնված 1955 թ․) հոսպիտալացվել է Աշտարակ քաղաքի ԲԿ։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում