ՀՀովհաննես Վարդանյան

Ապարանում, Թալինում, Դիլիջանի ոլորաններում, Վարդենյաց լեռնանցքում մառախուղ է, Սիսիան և Գորիս քաղաքներում ձյուն է տեղում

Ապարանում, Թալինում, Դիլիջանի ոլորաններում, Վարդենյաց լեռնանցքում մառախուղ է, Սիսիան և Գորիս քաղաքներում ձյուն է տեղում

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դժվարանցանելի են։

Արագածոտնի մարզի Ապարան և Թալին քաղաքներում, Տավուշի մարզի Դիլիջանի ոլորաններում, Գեղարքունիքի մարզի Վարդենյաց լեռնանցքում մառախուղ է։ Սյունիքի մարզի Սիսիան և Գորիս քաղաքներում տեղում է ձյուն։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար:

ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում