ՆՆարեկ Սահակյան

Վարչապետը կրկին հանդիպել է գերեվարված և անհետ կորած անձանց ընտանիքների անդամների հետ

Վարչապետը կրկին հանդիպել է գերեվարված և անհետ կորած անձանց ընտանիքների անդամների հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարությունում շարունակում է հանդիպումները արցախյան պատերազմի ընթացքում գերեվարված, անհետ կորած զինվորականների և քաղաքացիական անձանց ընտանիքների անդամների հետ:

Վարչապետը, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը տեղեկատվություն են ներկայացրել գերիների, աճյունների փոխանակման, անհետ կորած անձանց հայտնաբերման, ԴՆԹ հետազոտությունների և դատագենետիկական նույնականացման հետազոտությունների երկրորդ հոսքագծի ձեռքբերման ու տեղադրման ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ:

Մանրամասն անդրադարձ է կատարվել Արցախի Հանրապետության մասնակցությամբ, Ռուսաստանի Դաշնության և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ իրականացվող գործընթացներին:

Վարչապետը լսել է ընտանիքների անդամների մտահոգություններն ու պատասխանել նրանց հարցերին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում