ՄՄարի Կոստանյան

Վրաստանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 37 պացիենտ

Վրաստանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 37 պացիենտ

Վրաստանում մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի վարակման 5450 նոր դեպք: Այս մասին տեղեկանում ենք stopcov.ge պաշտոնական կայքից:

Համավարակի սկզբից ի վեր սա վարակման ամենաբարձր ցուցանիշն է հարևան երկրում: Ընդհանուր առմամբ, Վրաստանում գրանցվել է 158154 դեպք:

Միաժամանակ, հարևան երկրում վերջին 24 ժամում վարակից մահացել է 37 հիվանդ: Ընդհանուր առմամբ, մահացության ցուցանիշը կազմում է 1462:

Կորոնավիրուսից ապաքինվել է 129210 պացիենտ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում