ՌՌոզա Խաչատրյան

Գողթանիկ գյուղում «գերության» մեջ հայտնված վայրի քոթոթին ազատել են փշալարերից. լուսանկարներ

Գողթանիկ գյուղում «գերության» մեջ հայտնված վայրի քոթոթին ազատել են փշալարերից. լուսանկարներ

Օրերս Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամն (FPWC) իրականացրել է արջի քոթոթի փրկության հերթական գործողությունն՝ անմիջապես վայրի բնության մեջ՝ հայտնում է հիմնադրամը։

 
«2020թ․-ի դեկտեմբերի 1-ին FPWC Վայրի կենդանիների փրկարար կենտրոնը (WRC) ստացավ ահազանգ․ Վայոց ձորի մարզի Գողթանիկ գյուղում վայրի քոթոթը խճճվել է այգու փշալարերի մեջ և մնացել «գերության» մեջ՝ չկարողանալով ազատվել։
 

WRC մասնագետներն անմիջապես մեկնել են նշված վայր՝ օգնություն ցուցաբերելու կենդանուն։ Մասնագետների կողմից տեղանքի ուսումնասիրություն կատարելուց հետո կենդանին քնեցվեց հեռահար թմրեցման սարքի միջոցով։

 
Քոթոթը, փորձելով ազատվել ցանցավանդակներից, վնասել էր կաթնատամերից մեկը։ Այլ վնասվածքներ չեն հայտնաբերվել: Կենդանու և տարածքի բնակիչների անվտանգության ապահովման նպատակով քոթոթը քնած վիճակում տեղափոխվեց նույն տարածք որտեղից եկել էր՝ անտառ և հաջողությամբ վերադարձավ վայրի բնություն:
 

Փրկարարական գործողությանը ներկա են եղել և մասնակցել են ընթացքին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Վայոց ձորի տարածքային բաժնի և ՀՀ ոստիկանության ներկայացուցիչները»,- ասված է հաղորդագրության մեջ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում