ՆՆարեկ Սահակյան

Առաջին Եվրասիական համաժողովին «Հայփոստ» ընկերությունը ներկայացրել է փոստային ինտեգրման նոր մոդել

Առաջին Եվրասիական համաժողովին «Հայփոստ» ընկերությունը ներկայացրել է փոստային ինտեգրման նոր մոդել

Դեկտեմբերի 4-ին Մոսկվայում Միջազգային առևտրի կենտրոնի հարթակում մեկնարկել է Առաջին Եվրասիական համաժողովը, որին մասնակցում են Եվրասիական տնտեսական միության մի շարք երկրների խոշոր ընկերություններն ու առաջատար կազմակերպությունները: Համաժողովում Հայաստանը ներկայացրել է «Հայփոստ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը:

Համաժողովի նպատակն է քննարկել և օրակարգ բերել այնպիսի միջպետական ծրագրեր և բիզնես-միջանցքներ, որոնք կնպաստեն Եվրասիական տնտեսական միության տիրույթում գտնվող երկրների տնտեսական ինտեգրմանն ու միջպետական տնտեսական հարաբերությունների ակտիվացմանը:

Համաժողովի ընթացքում զեկույցով հանդես է եկել նաև «Հայփոստ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը: Նա ներկայացրել է վերջին կես տարում «Հայփոստ» ընկերությունում  իրականացված բարեփոխումների արդյունքում միջազգային տնտեսական պլատֆորմներում հանդես գալու և տնտեսական ինտեգրման ծրագրերում ընկերության մասնակցության հնարավորություններն ու հեռանկարները: Որպես տարբեր երկրների փոստերի ինտեգրման հաջողված մոդել՝ «Հայփոստ» ՓԲԸ գլխավոր տնօրենը մասնավորապես խոսել է «Հայփոստ»-ի և Ռուսաստանի փոստի միջև ստորագրված համաձայնագրի մասին, որի արդյունքում երկու երկրի միջև փոստային առաքանիների փոխադրման սակագները նվազել են երեք անգամ՝ հանգեցնելով Հայաստանի և Ռուսաստանի միջև փոստային առևտրաշրջանառության քառակի աճին: 

«Ես հավատացած եմ, որ տնտեսական գործակցության համատեքստում մեծ դեր ունի Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների փոստային պլատֆորմների ինտեգրումը: Ժամանակակից աշխարհում փոստային ծառայությունները վերածվել են պետությունների համար ռազմավարական նշանակություն ունեցող լոգիստիկ ենթակառուցվածքների, որոնք ոչ միայն ապահովում են երկրների միջև անխափան շրջանառություն, այլև կարող են նպաստել դրա ծավալների կտրուկ աճին»,-  շեշտել է Հայկ Կարապետյանը:

Համաժողովի ընթացքում «Հայփոստ» ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը և Ռուսաստանի փոստի գլխավոր տնօրեն Մաքսիմ Ակիմովը ստորագրել են երկու երկրի միջև փոստի միջոցով ցամաքային ճանապարհով ծանրոցների փոխադրման սակագների նվազեցման և ռազմավարական գործընկերության մասին համաձայնագրի լրացում:

Առաջին Եվրասիական համաժողովի շրջանակում ստորագրվել է նաև Ռուսաստանի Դաշնության, Ղազախստանի, Բելառուսի, Հայաստանի և Ղըրղզստանի Հանրապետությունների փոստային օպերատորների կոմպետենցիաների հիմքի վրա փոստային և լոգիստիկ ծառայությունների զարգացման ոլորտում գործընկերային հարաբերությունների հաստատման և երկարաժամկետ, արդյունավետ և փոխշահավետ գործակցության մասին Համաձայնագիր:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում