Հետպատերազմյան ժամանակաշրջանում նկատվում է ապրանքների և ծառայությունների ընդհանուր փաստաթղթավորման դրական տեղաշարժ, ինչի մասին վկայում է այն փաստը, որ 2020 թվականի նոյեմբերի գործարքների փաստաթղթավորման ծավալը Հայաստանի Հանրապետությունում նախորդ ամսվա համեմատ ավելացել է շուրջ 16.7 մլրդ դրամով կամ 3.2 %-ով:
Վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ հասարակական կայունության պայմաններում տնտեսական ակտիվության գործընթացներն արագ վերադասավորվում են:
Ընդհանրապես, 2020 թվականի նոյեմբերի փաստաթղթավորման ցուցանիշները զիջում են միայն սեպտեմբերին` գերազանցելով մնացած բոլոր ամիսների ցուցանիշները»,- տեղեկացնում է ՀՀ ՊԵԿ-ը:










