ՄՄարիամ Մխիթարյան

Բրիսթոլում պայթյուն է տեղի ունեցել ջրամաքրման կայանում

Բրիսթոլում պայթյուն է տեղի ունեցել ջրամաքրման կայանում

Առնվազն չորս մարդ զոհվել է, մեկը՝ վիրավորվել Մեծ Բրիտանիայի Բրիսթոլ քաղաքի Wessex Water մաքրման կայանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով: Այդ մասին հայտնում է BBC-ն՝ հղում անելով ոստիկանությանը: Պայթյունը տեղի է ունեցել կենսաբանական ծագմամբ պինդ նյութերի պահեստում: Ոստիկանությունը հայտնել է, որ տեղի ունեցածը կապ չունի ահաբեկչության հետ: Ականատեսների խոսքով՝ պայթյունը շատ ուժեղ է եղել և «ցնցել է շենքերը»:

Դեպքի վայր է ժամանել շտապօգնության մոտ 10 մեքենա: Կատարվածի հանգամանքները պարզվում են:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը ցավակցել է զոհվածների ընտանիքներին, միաժամանակ շնորհակալություն հայտնել արտակարգ իրավիճակների ծառայություններին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում