Ոստիկանության բաժիններում Արցախից բերված զենք-զինամթերք է հանձնվել

ԿԿարմեն Ղուկասյան

Ոստիկանությունը շարունակում է շուրջօրյա միջոցառումները ապօրինի պահվող զենք-զինամթերք հայտնաբերելու ուղղությամբ՝ զուգահեռ իրականացնելով բացատրական աշխատանք։

Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում մարզի բնակիչներից մեկը կամավոր հանձնել է «Կալաշնիկովի» ինքնաձիգ, պահունակներ և ինքնաձիգի մի քանի տասնյակ փամփուշտ։

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Արարատի մարզային վարչության ու Արարատի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում 61-ամյա մի տղամարդ կամավոր հանձնել է ատրճանակ, տարբեր տիպերի 45 նռնակ, նռնակի պայթուցիչներ, տարբեր հրազենների ու տրամաչափի 4300-ից ավելի փամփուշտ, ինքնաձիգի պահունակներ՝ լիցքավորված 210 փամփուշտով և այլն։ Տղամարդու հայտնածով՝ դրանք ձեռք է բերել Արցախում։

Գորիսի ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում էլ Գյումրիի բնակիչ, 38-ամյա մի տղամարդ բաժնում կամավոր հանձնել է գործարանային համարով «Կալաշնիկովի» ինքնաձիգ ու ինքնաձիգի 7․62 մմ տրամաչափի 28 փամփուշտ ու հայտնել, որ դրանք բերել է Արցախից։

Նաիրիի ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ 28-ամյա մի երիտասարդ բաժնում կամավոր հանձնել է գործարանային համարով «Կալաշնիկովի» ինքնաձիգ, ինքնաձիգի փամփուշտներ, պահունակներ ու փամփուշտների համար նախատեսված պայուսակ, որոնք, նախնական տվյալներով՝ բերել է Արցախից։

Վաղարշապատի ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ բաժնում արձանագրվել է ապօրինի պահվող զինամթերքի կամավոր հանձնման երկու դեպք։ Արմավիրի մարզի երկու բնակիչ կամավոր հանձնել են տարբեր տիպի նռնակներ՝ պայթուցիչներով, ինչպես և ինքնաձիգի 200-ից ավելի փամփուշտ։

Պայթուցիչով «Ֆ-1» տիպի նռնակն ու ինքնաձիգի փամփուշտները ոստիկանության Հրազդանի բաժնում կամավոր հանձնել է 38-ամյա մի տղամարդ։ Նրա հայտնածով՝ նռնակն ու փամփուշտները բերել է Արցախից։

Ոստիկանության Անիի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում էլ Ձիթհանքով գյուղում բնակվող մի տղամարդ բաժնում հանձնել է Արցախից բերված պայթուցիչով «Ֆ-1» տիպի նռնակ։

Պայթուցիչով նռնակն ու ինքնաձիգի 7․62մմ տրամաչափի 40 փամփուշտը ոստիկանության Նոր Նորքի բաժնի Ավանի բաժանմունքում կամավոր հանձնել է Երևանում բնակվող 28-ամյա մի երիտասարդ։ Նրա հայտնածով՝ դրանք բերել է Արցախից։

Նշանակվել են փորձաքննություններ։ 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Որ մի քիչ էլ պահեն այս սահմանափակումները, ռուսական շուկան էլ մեզ պետք չի լինելու ձկան արտահանման մասով․ Էկոնոմիկայի նախարար

Որ մի քիչ էլ պահեն այս սահմանափակումները, ռուսական շուկան էլ մեզ պետք չի լինելու ձկան արտահանման մասով․ Էկոնոմիկայի նախարար

Այն պատժամիջոցները, որ սահմանվել էին Հայաստանի դեմ, նպատակ ունեին փողոց հանել հարյուր հազարավոր գյուղացիների. Պապոյան

Այն պատժամիջոցները, որ սահմանվել էին Հայաստանի դեմ, նպատակ ունեին փողոց հանել հարյուր հազարավոր գյուղացիների. Պապոյան

Բոլորի համար պետք է ընդունելի լինի ոչ միայն գազի, այլև ցանկացած ապրանքի համար վճարել փողով, ոչ թե ինքնիշխանությամբ. Պապոյան

Բոլորի համար պետք է ընդունելի լինի ոչ միայն գազի, այլև ցանկացած ապրանքի համար վճարել փողով, ոչ թե ինքնիշխանությամբ. Պապոյան

Գյուղատնտեսություն ասելով՝ հասկանում ենք ինտենսիվ գյուղատնտեսություն, տոհմային անասնաբուծություն, ինտենսիվ այգիներ. Պապոյան

Գյուղատնտեսություն ասելով՝ հասկանում ենք ինտենսիվ գյուղատնտեսություն, տոհմային անասնաբուծություն, ինտենսիվ այգիներ. Պապոյան

Հայկական արտադրանքի ստանդարտները բարձր են և ԵԱՏՄ-ում նախանձելի առավելություն ունեն. Էկոնոմիկայի նախարար

Հայկական արտադրանքի ստանդարտները բարձր են և ԵԱՏՄ-ում նախանձելի առավելություն ունեն. Էկոնոմիկայի նախարար

Պապոյանը՝ կարկտահարությունից տուժածների փոխհատուցման և ապահովագրական վճարումների մասին

Պապոյանը՝ կարկտահարությունից տուժածների փոխհատուցման և ապահովագրական վճարումների մասին

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում