ՌՌոզա Խաչատրյան

Եռաբլուրում ծառատնկման ակտիվ աշխատանքներ են ընթանում. Հակոբ Կարապետյան

Եռաբլուրում ծառատնկման ակտիվ աշխատանքներ են ընթանում. Հակոբ Կարապետյան

Երևանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը վերջին օրերին Եռաբլուրում ակտիվ աշխատանքներ է տանում՝ հայտնել է Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը:

 
«Պանթեոն տանող խճուղում տնկվել է 120 սոսի, բուն պանթեոնի 20 հա տարածքում իրականացվել է էտ և սանիտարական մաքրում, հատվել է 25 անկենսունակ ծառ:
 

Շուտով Եռաբլուրի միակողմանի ծառուղին կդառնա երկկողմ: Աջակողմյան լանջում ևս նոր ծառուղի կլինի: Ծառատունկը կշարունակվի գարնանը։

 

Փա՜ռք Հայրենիքի համար ընկած հերոսներին»,- Ֆեյսբուքի իր էջում գրառել է Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը:

 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում