ՌՌոզա Խաչատրյան

Վարչապետը հանդիպում է ունեցել ՍԴ նորընտիր նախագահի հետ

Վարչապետը հանդիպում է ունեցել ՍԴ նորընտիր նախագահի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել Սահմանադրական դատարանի նորընտիր նախագահ Արման Դիլանյանի հետ:

Վարչապետը շնորհավորել է պարոն Դիլանյանին պատասխանատու պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ մեր երկրի իրավակարգում Սահմանադրության գերակայության և անմիջական գործողության, Բարձր դատարանի առաքելության իրականացման ու բնականոն գործունեության ապահովման գործում:

Վարչապետը խոսել է Կառավարության կողմից դատաիրավական ոլորտում նախատեսվող բարեփոխումների մասին և նշել, որ կարևորում է նաև ՍԴ ներգրավվածությունն այդ գործընթացում՝ իր լիազորությունների շրջանակում։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում