ԼԼիլիթ Գասպարյան

Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 38 դեպք

Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 38 դեպք

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 2-ից 3-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 38 դեպք, որից 8-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության` 12, խարդախության՝ 5, մարմնական վնասվածք պատճառելու՝ 3, թմրամիջոցի հայտնաբերման և ընտանեկան բռնության՝ 2-ական, անձի առևանգման, յուրացման կամ վատնման, զենք-զինամթերքի առգրավման, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, հեղինակային և հարակից իրավունքների խախտման ու թմրամիջոցի իրացման՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 3 հետախուզվող: Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 8 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 15 պատահար. 2 մարդ զոհվել է, 18-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում