Ինտերնետի խնդիրն Արցախում գրեթե լուծված է
Ստեփանակերտ-Շինուհայր 110 կիլովոլտ հոսանքագիծը վերջին պատերազմի ժամանակ է վնասվել: «Արցախէներգո» ընկերությունը կենտրոնացրել է տեխնիկական հնարավորությունները, որ հնարավորինս շուտ ավարտեն նորոգման աշխատանքները:
Տիգրան Գաբրիելյան (ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ) - Մոտ 20 կմ հատված վթարային վիճակում է: Կան հատվածներ, որ ավելի թեթև վերանորոգման ենթակա են, բայց հիմնական մասն ուղղակի բավականին լուրջ աշխատանքներ է պահանջում:
Արցախի բնակավայրերն առայժմ հոսանք են ստանում հիդրոէլեկտրակայաններից, բայց ջրահոսքը քիչ է՝ ասում է Տիգրան Գաբրիելյանը:
Տիգրան Գաբրիելյան - Բնականաբար այդ պատճառներով պիտի օր առաջ վերականգնեն այդ օդային գիծը, որպեսզի բեռը կիսենք, հնարավորինս շատ բեռ տեղափոխենք Հայաստանից եկող բարձրավոլտ օդային գծի վրա և կարողանանք հոսանք ապահովենք հանրապետությանը:
Ինտերնետի խնդիրն Արցախում գրեթե լուծված է: «Ղարաբաղ Տելեկոմը» նորոգում է Ստեփանակերտ-Գորիս մալուխային գիծը: Մատակարար ընկերությունը ինտերնետ է խոստանում դեկտեմբերի 3-ից:
Մխիթար Միրզոյան (ընկերության փոխտնօրեն) - Ասեմ, որ այս գիծը մոտ 17 կմ հատվածը լիովին վնասված էր ու դրանից բացի 2,7-3 կմ նոր գիծ են կառուցել՝ նոր սյուներով, նոր մալուխով:
Ենթակառուցվածքների վերականգնման գործում արցախյան ընկերություններին աջակցել են Ռուսաստանի խաղաղապահ ուժերը, որոնք նաև ականազերծել են տարածքը:













