Կառավարությունը կփոխհատուցի արցախցիներին հյուրընկալողների ծախսերը

ԳԳայանե Թամամյան

ՀՀ Կառավարությունը կփոխհատուցի Արցախի վերահսկողությունից դուրս մնացած համայնքներում հաշվառված չափահաս քաղաքացիներին ժամանակավոր հյուրընկալողների ծախսերը: 

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը նշեց, որ ՀՀ-ում գտնվող արցախցիների մեծ մասը բնակվում է մասնավոր տներում և բնակարաններում, և Կառավարությունը 6 ամիս կփոխհատուցի հյուրընկալողների ծախսերը՝ Հայաստանում՝ յուրաքանչյուր չափահաս անձի մասով 30 հազար դրամ, իսկ Արցախում՝ 45 հազար դրամ:  

Նախարարն ասաց, որ փոխհատուցում ստանալու համար հյուրընկալող կողմը պետք է դիմի նախարարություն էլեկտրոնային եղանակով՝ կցելով նաև այն քաղաքացիների տվյալները, որոնց հյուրընկալում է: 

Մ.Առաքելյանի խոսքով՝ նշված գումարները անհատույց տրվող ֆինանսական աջակցություն են:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում