ՌՌոզա Խաչատրյան

Սահմանամերձ Այգեձորը կունենա ժամանակակից բժշկական կենտրոն

Սահմանամերձ Այգեձորը կունենա ժամանակակից բժշկական կենտրոն

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը հայտնել է, որ կկառուցվի ժամանակակից բժշկական կենտրոն սահմանամերձ Այգեձոր գյուղում։

 
«Սիրելի՛ հայրենակիցներ, ուրախ եմ ներկայացնելու մեր հերթական գործընկերային ծրագիրը՝ ժամանակակից բժշկական կենտրոն սահմանամերձ Այգեձոր գյուղում։
 

Շնորհակալ ենք Stone Development ընկերությանը, հատուկ շնորհակալություն Ակիմ Պողոսյանին և Ելենա Կոժեմյակինային՝ պատրաստակամության և պրոֆեսիոնալիզմի համար։

 
Այգեձորի բժշկական կենտրոնը ոչ միայն բարձրորակ ծառայություններ կմատուցի շրջակա գյուղերի բնակչությանն ու զինվորականների ընտանիքներին, այլև կարևոր ռազմավարական նշանակություն ունի։

 

Նկարում բժշկական կենտրոնի նախագիծն է»,- ասված է Տավուշի մարզպետի գրառման մեջ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում