ՆՆարե Ոսկանյան

Ռուս խաղաղապահները Ստեփանակերտի սոցիալական օբյեկտներում շարունակում են ականազերծման աշխատանքները

Ռուս խաղաղապահները Ստեփանակերտի սոցիալական օբյեկտներում շարունակում են ականազերծման աշխատանքները

Ռուս խաղաղապահները շարունակում են Լեռնային Ղարաբաղում սոցիալական օբյեկտներում ականազերծման աշխատանքները. հայտնում է ՌԴ ՊՆ կայքը:

Դպրոցական զանգը հնչել է Ստեփանակերտի ևս մեկ դպրոցում: Կայքի տեղեկություններով՝ ավարտվել են տեղանքի հետազոտության, պայթյունավտանգ առարկաների որոնման և մաքրման աշխատանքները Ստեփանակերտի թիվ 8 դպրոցի տարածքում:

Հումանիտար ականազերծման կենտրոնի ռուս զինծառայողները ստուգել են դպրոցի և հարակից տարածքներում պայթյունավտանգ առարկաների առկայությունը, աջակցել են ուսումնական հաստատությունում վերանորոգման աշխատանքներ իրականացնելուն և ապահովել անհրաժեշտ կրթական գույքի և սարքավորումների տրամադրումը:

Ռուսաստանցի խաղաղապահների օգնությամբ դպրոցականներն ու ուսուցիչները վերադառնում են Լեռնային Ղարաբաղ: Այլ վայրերում ևս աշխատանքներ են տարվում քաղաքացիական ենթակառուցվածքների վերականգնման ուղղությամբ: Աշխատանքներն իրականացվում են Ռուսաստանի ինժեներական ստորաբաժանումների կողմից՝ տարածքի և օբյեկտների մաքրման աշխատանքների ավարտից հետո:

Ինժեներական ստորաբաժանումները Լեռնային Ղարաբաղում ընդհանուր առմամբ ականազերծել են ավելի քան 34 հեկտար տարածք, շուրջ 12 կիլոմետր ճանապարհ, ստուգվել են ավելի քան 110 տուն և սոցիալական օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 1077 պայթյունավտանգ առարկա:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում