Ապօրինի ծառահատման դեպք Դսեղի անտառում

ՀՀովհաննես Վարդանյան

Ոստիկանությունը հատուկ ուշադրություն է դարձնում բնապահպանական խնդիրներին` շարունակելով հետևողական պայքարը ապօրինի ծառահատումների դեմ: Դեկտեմբերի 1-ին Գուգարքի բաժնի ոստիկանների աչալուրջ ծառայության շնորհիվ ապօրինի ծառահատման հերթական դեպքը բացահայտվեց:

Ժամը 22։30-ի սահմաններում համայնքային ոստիկանները Փամբակ գյուղի վարչական տարածքում ստուգել են Վանաձորի 35-ամյա բնակչի՝ փայտանյութով բեռնված «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի մեքենան:

Վարորդը վառելափայտի օրինականությունը վկայող որևէ փաստաթուղթ չի ներկայացրել, հայտնել է, որ նոյեմբերի 27-ին Դսեղ գյուղի հարակից անտառից ծառեր է ապօրինի հատել:

Փայտանյութով բեռնված մեքենան տեղափոխվել է ոստիկանության Գուգարքի բաժնի հատուկ պահպանվող տարածք:

Նշանակվել է մասնագիտական ստուգում:

Նախապատրաստված նյութերն, ըստ ենթակայության, ուղարկվել են ոստիկանության Թումանյանի բաժին:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում