ՌՌոզա Խաչատրյան

Տոկիո 2020-ի բռնցքամարտի վարկանիշային մրցաշարը կվերսկսվի ապրիլին

Տոկիո 2020-ի բռնցքամարտի վարկանիշային մրցաշարը կվերսկսվի ապրիլին

Տոկիոյի Օլիմպիական խաղերի բռնցքամարտի Եվրոպայի ընտրական՝ վարկանիշային մրցաշարը կվերսկսվի 2021 թվականի  ապրիլին՝ կրկին Լոնդոնում՝ հայտնում է ՀԱՕԿ-ը:

Հայաստանի ներկայացուցիչներից 52կգ քաշային Կորյուն Սողոմոնյանը հաղթեց Իսրայելը ներկայացրած Դավիթ Ալավերդյանի և նվաճեց ՕԽ ուղեգիր: Հայ բռնցքամարտիկներից շատերը չշարունակեցին պայքարը, քանի որ Միջազգային օլիմպիական կոմիտեն կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով դադարեցրեց մրցաշարը:

Մարտի 24-ին հայտնի դարձավ, որ Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը հետաձգվել են: ՄՕԿ-­ի նախագահ Թոմաս Բախը և Ճապոնիայի արդեն նախկին վարչապետ Սինձո Աբեն հեռախոսազրույց էին ունեցել, և վարչապետի առաջարկից հետո Բախն իր համաձայնությունն էր տվել խաղերը մեկ տարով հետաձգելուն: Այս պահի դրությամբ հայտնի է, որ Օլիմպիական խաղերը կպահպանեն իրենց անվանումը` Տոկիո-2020: Դրանք կմեկնարկեն 2021 թվականի հուլիսի 23-ին և կեզրափակվեն օգոստոսի 8-ին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում