ՆՆարե Ոսկանյան

Դեկտեմբերին օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի 1-2 աստիճանով. Սուրենյան

Դեկտեմբերին օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի 1-2 աստիճանով. Սուրենյան

Դեկտեմբեր ամիսը կանցնի նորմայից տաք, օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի 1-2 աստիճանով, տեղումների քանակը կանխատեսվում է նորմայից պակաս։ Այս մասին Ֆեյսբուքի էջում գրել է ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը՝ ներկայացնելով դեկտեմբեր ամսվա կլիմայական բնութագիրն ու ամսվա եղանակի կանխատեսումը: 

Մասնավորապես, Երևանում օդի միջին ամսական ջերմաստիճանը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Ամսվա առաջին տասնօրյակում հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +8-ից +10, երրորդ տասնօրյակում՝ օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև -10-ից -13: Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմայից պակաս (նորման` 25-30 մմ): Առանձին օրերի կդիտվի մառախուղ:
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում