ՆՆարե Ոսկանյան

Հայաստանը սփյուռքին է պետք, սփյուռքը՝ հայրենիքին. Դենիս Ջորկաեֆ

Հայաստանը սփյուռքին է պետք, սփյուռքը՝ հայրենիքին. Դենիս Ջորկաեֆ
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից հայտնում են, որ Յուրի և Դենիս Ջորկաեֆները հյուրընկալվել են գրասենյակում: Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը նախ շնորհակալություն է հայտնել ֆրանսահայ եղբայրներին պատերազմի օրերին Հայաստանին ցուցաբերած ահռելի օգնության համար և հույս հայտնել, որ այս համագործակցությունը գնալով կխորանա:
 
Դեսինի փոխքաղաքապետ Դենիս Ջորկաեֆն ընդգծել է, որ պատերազմի ընթացքում հատկապես Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հետ սերտ և արդյունավետ աշխատանք է ծավալվել:
 
«Հայաստանը սփյուռքին է պետք և սփյուռքը՝ հայրենիքին»,- նշել է Դենիս Ջորկաեֆը: Աշխարհի ֆուտբոլի չեմպիոն Յուրի Ջորկաեֆն ընդգծել է, որ մշտապես ներգրավված է եղել Արցախին օգնելու գործում և պատրաստակամ է այն շարունակել:
 
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ֆրանսահայ համայնքի հետ աշխատանքին առչվող մի շարք ուղղություններ:  Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Ջորկաեֆ եղբայրների ուղեկցությամբ այցելել է «Մենք հայ ենք» միասնական բարեգործական հիմնադրամ, որը գործում է սփյուռքահայերի, մասնավորապես՝ ֆրանսահայերի ջանքերով: Հիմնադրամն հումանիտար օգնություն է տրամադրում արցախահայությանը: Հյուրերը շրջել են հիմնադրամում, ծանոթացել ֆրանսահայ երիտասարդ կամավորների հետ:
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում