ՆՆարե Ոսկանյան

Մեկ օրում Ստեփանակերտ է վերադարձել շուրջ 850 մարդ

Մեկ օրում Ստեփանակերտ է վերադարձել շուրջ 850 մարդ

Նոյեմբերի 30-ին ռուս խաղաղապահները Հայաստանի Հանրապետության տարածքից Լեռնային Ղարաբաղ են ուղեկցել տեղահանվածներին փոխադրող ավտոբուսների հերթական շարասյունը։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն: 

Նշվում է, որ ավտոբուսները Երևանից ուղևորվել են Ստեփանակերտ՝ Լեռնային Ղարաբաղ հասցնելով 846 մարդու: 

Շարասյունն ուղեկցել են ռուս խաղաղապահներն ու ռազմական ոստիկանությունը: Հստակեցվում է, որ ՌԴ զինծառայողներն ապահովել են ավտոբուսների անվտանգ տեղաշարժը շփման գծում:

Ընդհանուր առմամբ,  նոյեմբերի 14-ից մինչև օրս շուրջ 26 հազար արցախցի վերադարձել է նախկին բնակության վայր:

 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում