ՆՆարեկ Սահակյան

Ավելի քան 23 հազար արցախցի վերադարձել է իրենց նախկին բնակության վայրեր․ ՌԴ ՊՆ

Ավելի քան 23 հազար արցախցի վերադարձել է իրենց նախկին բնակության վայրեր․ ՌԴ ՊՆ

ՌԴ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ անցած օրվա ընթացքում շուրջ 1,7 հազար տեղահանված է վերադարձել Հայաստանից Լեռնային Ղարաբաղ՝ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ:

«2020 թվականի նոյեմբերի 29-ին ռուս խաղաղապահները ՀՀ տարածքից Լեռնային Ղարաբաղ են ուղեկցել տեղահանված արցախցիների ավտոբուսների հերթական շարասյունը: Երևանից Ստեփանակերտ է տեղափոխվել 1699 մարդ»,- նշված է Ռուսաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունում։

Հաղորդագրությունում նաև նշված է, որ շաբաթ օրը ռուս խաղաղապահների աջակցությամբ Հայաստանի տարածքից Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 2 հազար 431 մարդ:

Ընդհանուր առմամբ,  նոյեմբերի 14-ից մինչև օրս ավելի քան 23 հազար արցախցի վերադարձել են իրենց նախկին բնակության վայրեր:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն ընդգծում  է, որ «հրադադարը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով»: Ռուսաստանի խաղաղապահ ուժերի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի համաձայնեցմամբ շարունակվում է զոհերի մարմինների որոնումն ու փոխանակումը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում