ՀՀովհաննես Վարդանյան

Վարչապետը կրկին հանդիպել է գերեվարված և անհետ կորած անձանց ընտանիքների անդամներին

Վարչապետը կրկին հանդիպել է գերեվարված և անհետ կորած անձանց ընտանիքների անդամներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում շարունակում է հանդիպումներն արցախյան պատերազմի ընթացքում գերեվարված, անհետ կորած զինվորականների և քաղաքացիական անձանց ընտանիքների անդամների հետ:

Վարչապետը մանրամասներ է ներկայացրել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների հետ ունեցած քննարկումներից՝ նշելով, որ վերջինների հետ հանդիպմանն ընդգծել է՝ կառավարությունը ևս մտահոգված է որոնողական աշխատանքների և գերեվարված անձանց հետ վերադարձի ապահովման ուղղությամբ տարվող աշխատանքների ծավալներով, ինչպես նաև ներդրել և շարունակելու է ներդնել բոլոր ջանքերը՝ նպաստելով վերը նշված աշխատանքների առավել արդյունավետ և արագ իրականացմանը:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը պատրաստակամություն է հայտնել անելու ամեն ինչ, ինչը կնպաստի ԿԽՄԿ-ի ռեսուրսների ընդլայնմանն ու մեծացմանը: Նիկոլ Փաշինյանը ընտանիքների անդամներին հորդորել է զերծ մնալ սոցցանցերում տեղորոշման մասին կամ լրացուցիչ այլ տեղեկատվության տարածումից՝ հանուն աշխատանքների արդյունավետության ապահովման։

Պաշտպանության նախարարության ներկայացուցիչը մանրամասներ է ներկայացրել վերջին օրերին որոնողական աշխատանքների և աճյունների փոխանակման աշխատանքների վերաբերյալ: Կառավարության ղեկավարը լսել է ընտանիքների անդամների մտահոգություններն ու պատասխանել նրանց հարցերին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում