Արցախում հույս ունեն կարճ ժամկետում վերացնել ավերածությունները

ՆՆարեկ Սահակյան

Պատերազմի հետևանքով մեծապես վնասվել են Արցախի ենթակառուցվածքները: Նախագահ Արայիկ Հարությունյանը ոլորտային պատասխանատուներին հանձնարարել է սեղմ ժամկետում սկսել վերականգնման աշխատանքները:

Սպասում են, որ ճանապարհամերձ տարածքն ականազերծվի:

Արմեն Թովմասյան (Արցախի էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար) - Ներկա դրությամբ տարվում են աշխատանքներ ականազերծման և մատակարարման ուղղությամբ, այսինքն՝ կապի, էլեկտրաէներգիայի մատակարարման և գազամատակարարման ուղղությամբ: Նույն ուղղությամբ կկառուցվեն նաև բարձրավոլտ հոսանքագիծն ու գազատար խողովակը: Քաղաքաշինության նախարարությունն ակնկալում է հայաստանյան կազմակերպությունների մասնակցությունը: Ֆինանսավորումը երաշխավորում է Արցախի կառավարությունը:

Արամ Սարգսյան (Արցախի քաղաքաշինության նախարար) - Տեղի բոլոր կազմակերպություններն ընդգրկված են այդ գործընթացին: Բայց, ցավոք սրտի, չեն հերիքում թե՛ աշխատուժը, թե՛ կազմակերպությունների հենց քանակը՝ կազմակերպել այդ ամեն ինչը: Մենք հույս ունենք, մենք սպասում ենք Հայաստանի Հանրապետությունից նոր կազմակերպությունների ներգրավմանը, որպեսզի շատ կարճ ժամկետում ավերածությունները վերացնենք: Տեղահանվածների բնակարանային խնդիրները կառավարության օրակարգում են: Քաղաքացիների՝ եկամուտ ունենալու հարցն առայժմ կլուծվի միանվագ նպաստներով: Սոցիալական ծրագրերի նպատակն է արցախցիներին վերադարձնել բնականոն կյանք:

Վահրամ Առաքելյան (Արցախի աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարի տեղակալ) - 68-հազարական դրամներին վերաբերող ծրագիրն է, որը տրվում է միանվագ Արցախում հաշվառված բոլոր քաղաքացիներին, բացառությամբ 18-58 տարեկան արական սեռի ներկայացուցիչների:

Պատերազմի հետևանքով բնակարան կորցրած Արցախի քաղաքացիները մեկ շնչի հաշվով կստանան 300 հազար դրամ: Վերականգնման ոչ ենթակա բնակելիների դեպքում աջակցությունը կլինի 250 հազար դրամ՝ կրկին մեկ շնչի հաշվով:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում