ՌՌոզա Խաչատրյան

ՄԻԵԴ-ն Ադրբեջանից պահանջել է տեղեկություն տրամադրել հայ գերիների գտնվելու վայրի և պահման պայմանների վերաբերյալ

ՄԻԵԴ-ն Ադրբեջանից պահանջել է տեղեկություն տրամադրել հայ գերիների գտնվելու վայրի և պահման պայմանների վերաբերյալ

Իրավաբաններ Սիրանուշ Սահակյանն ու Արտակ Զեյնալյանը հայտնել են, որ Արցախի դեմ նախաձեռնված լայնամասշտաբ պատերազմի ընթացքում գերության մեջ հայտնված զինվորական ծառայողների և ձերբակալված քաղաքացիական անձանց իրավունքների պաշտպանության գործով Եվրոպական դատարանը 23.11.2020 թ․ և 27.11.2020 թ․ բավարարել է իրենց դիմումները՝ կիրառելով հրատապ միջոց։

 
«27.09.2020թ. վաղ առավոտյան Ադրբեջանի կողմից Արցախի դեմ նախաձեռնված լայնամասշտաբ պատերազմի ընթացքում գերության մեջ հայտնված զինվորական ծառայողների և ձերբակալված քաղաքացիական անձանց իրավունքների պաշտպանության գործով Եվրոպական դատարանը 23.11.2020 թ․ և 27.11.2020 թ․ բավարարել է մեր դիմումները՝ կիրառելով հրատապ միջոց։

Գերության մեջ հայտնված անձինք են՝

  • Վահե Առաքելյանը,
  • Հայկ Արևշատյանը,
  • Մելքոն Հովհաննիսյանը,
  • Արտակ Ստեփանյանը,
  • Նաիրի Ղուկասյանը,

և

  • Էրիկ Խաչատրյանը,
  • Ռոբերտ Վարդանյանը,
  • Նարեկ Սիրունյանը,
  • Կարեն Մանուկյանը,
  • Արայիկ Գալստյանը։

Ձերբակալված քաղաքացիական անձինք են՝

  • Ջոնիկ Թևոսյանը,
  • Էդվարդ և Արեգա Շահգելդյանները:

Եվրոպական դատարանը Ադրբեջանի կառավարությունից պահանջել է փաստաթղթավորված տեղեկություն նրանց գերեվարման փաստի, գտնվելու վայրի, պահման պայմանների և բժշկական սպասարկման վերաբերյալ: Դատարանը պահանջվող տեղեկությունը տրամադրելու համար, համապատասխանաբար, ժամկետ է սահմանել մինչև 30.11.2020 թ. և 04.12.2020 թ.»,- ասված է փաստաբանների տարածած հայտարարության մեջ:

 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում