ԳԳայանե Թամամյան

Վրաստանում կորոնավիրուսից մեկ օրում մահացել 34 մարդ․ նոր դեպքերի թիվը 4472 է

Վրաստանում կորոնավիրուսից մեկ օրում մահացել 34 մարդ․ նոր դեպքերի թիվը 4472 է

Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում հայտնաբերվել է COVID-19 կորոնավիրուսային վարակի 4472 դեպք: Երկրում համաճարակի սկզբից մինչև օրս դեպքերի ընդհանուր թիվը 127.942 է: Մեկ օրում մահացել է 34 հիվանդ: Մ​ահերի ընդհանուր թիվը 1195 է:

Ընդհանուր առմամբ վերականգնվել է 106․328 մարդ, որից 4058-ը՝ անցած օրվա ընթացքում:

Վրաստանում այս պահին գրանցված է կորոնավիրուսի 20393 դեպք, որից  6286 հիվանդ (ավելի քան 30%-ը) բուժվում է հիվանդանոցներում, 10263-ը (մոտ 50%-ը)` տանը, և 3844-ը` քովիդ հյուրանոցներում`բժիշկների հսկողության ներքո:

Այսօր հանրապետությունում կա 942 ծանր հիվանդ, 421 մարդ միացված է արհեստական շնչառության սարքին:

2076 քաղաքացի գտնվում է կարանտինային տարածքներում, իսկ 56041-ը ինքնամեկուսացված են։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում