ՀՀովհաննես Վարդանյան

Փոխվարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նիստ

Փոխվարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նիստ

Նոյեմբերի 27-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել  գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի ընդլայնված կազմով նիստը:

Նիստի ընթացքում քննարկվել են գերիների փոխանակման բանակցությունների գործընթացին, անհետ կորած անձանց հայտնաբերման ուղղությամբ իրականացվող որոնողական աշխատանքներին վերաբերող մի շարք հարցեր:

Մանրամասն անդրադարձ է կատարվել զոհված, անհայտ կորած, վիրավոր զինծառայողների ընտանիքների անդամների սոցիալական ապահովման ու հոգեբանական աջակցության խնդիրներին, ընտանիքների անդամներին վերջին զարգացումների մասին օպերատիվ կերպով համապարփակ տեղեկատվության տրամադրման հարցերին:

Քննարկվել է նաև զոհվածների դիերի նույնականացման գործընթացի արագացման խնդիրը: Փոխվարչապետի կողմից գերատեսչությունների ղեկավարներին տրվել են հանձնարարականներ առկա խնդիրները հնարավորինս կարճ ժամկետներում լուծելու ուղղությամբ:

Հանրությանը պարբերաբար կներկայացվի նաև տեղեկատվություն գերեվարված անձանց վերադարձի ու անհայտ կորածների հայտնաբերման ուղղությամբ կառավարության գործադրած ջանքերի վերաբերյալ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում