Մարդասիրական օգնությունը Փարիզից հասել է Երևանի «Զվարթնոց» օդանավակայան: Օգնությունը հնարավոր է դարձել «Ազնավուր» հիմնադրամի գործընկերների և աջակիցների, նվիրված մարդկանց, ինչպես նաև Ֆրանսիայի կառավարության շնորհիվ՝ հաղորդում են «Ազնավուր» հիմնադրամից։
Դեռևս 1988-ին՝ երկրաշարժից հետո, Շառլ Ազնավուրն անձամբ մարդասիրական օգնություն էր բերել Հայաստան։ Մենք հավատարիմ ենք Ձեր արժեքներին և շարունակում ենք Ձեր առաքելությունը:
«Քեզ համար՝ Հայաստան»,- նշված է հիմնադրամի Ֆեյսբուքի էջում։










