ՀՀովհաննես Վարդանյան

Ամբողջական տեղեկություն չունենք՝ քանի հայ ռազմագերի կա Ադրբեջանում, և որտեղ են նրանք. Զառա Ամատունի

Ամբողջական տեղեկություն չունենք՝ քանի հայ ռազմագերի կա Ադրբեջանում, և որտեղ են նրանք. Զառա Ամատունի

Մենք չունենք հստակ տեղեկություն, թե քանի զինվորական և քաղաքացիական անձ է գտնվում կողմերում: Այդ մասին առցանց քննարկմանը հայտարարեց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին՝ հերքելով լրատվամիջոցներում տարածված տեղեկությունը, թե Ադրբեջանում 150 հայ ռազմագերի կա:  

«Մեր ունեցած տեղեկությունների հիման վրա հնարավորություն ենք ունենում տեսակցել հայ ռազմագերիներին, սակայն վստահ ենք, որ նրանք ավելի շատ են, քան մենք նրանց տեսակցում ենք»,- ասաց Ամատունին՝ հավելելով. «Մենք չունենք ամբողջական տեղեկություն՝ որտեղ են այդ մարդիկ, քանիսն են նրանք, մինչդեռ այդ տեղեկությունը տրամադրելը երկրների պարտավորությունն է: ԿԽՄԿ-ն կարող է դիմել և ստանալ տեղեկություն»:

Նա հավելեց, որ հայ ռազմագերիներին տեսակցում են ամենօրյա ռեժիմով և նրանց վիճակի մասին տեղեկություն տրամադրում ընտանիքներին: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում