ՄՄերի Եգորյան

ՅՈՒՆԵՍԿՕ-ն սահմանել է Հասարակածային Գվինեայի միջազգային մրցանակ

ՅՈՒՆԵՍԿՕ-ն սահմանել է Հասարակածային Գվինեայի միջազգային մրցանակ

ՅՈՒՆԵՍԿՕ-ն սահմանել է 2020 թվականի կենսական գիտությունների (Life Sciences) Հասարակածային Գվինեայի միջազգային մրցանակ, որի մրցանակային ֆոնդը կազմում է 350.000 ԱՄՆ դոլար և կարող է հավասարապես բաշխվել առավելագույնը 3 դափնեկրի միջև:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գործադիր խորհրդի սահմանած մրցանակը նպատակ ունի խթանել անհատների, հաստատությունների և հասարակական կազմակերպությունների կողմից կենսական գիտությունների ոլորտում մարդկային կյանքի որակի բարելավման նպատակով իրականացվող ծրագրերն ու գործունեությունը:

Հայտերը կարող են ներկայացնել անհատներ և կազմակերպություններ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ ազգային հանձնաժողովի միջոցով և ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ պաշտոնական գործընկեր հասարակական կազմակերպությունների կողմից: Յուրաքանչյուր անդամ պետություն կամ հասարակական կազմակերպություն կարող է ներկայացնել մրցանակի մինչև հինգ թեկնածու՝ յուրաքանչյուր անվանակարգի համար:

Հայտերն անհրաժեշտ է ներկայացնել առցանց www.unesco.org/egip/account-request հղմամբ (անգլերենով կամ ֆրանսերենով) մինչև 2020 թվականի դեկտեմբերի 20-ը՝ այդ մասին տեղեկացնելով ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը [email protected] էլփոստի միջոցով:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում