ԳԳայանե Թամամյան

Փոխվարչապետի գրասենյակում պարգևավճար է ստացել միայն ռազմական գործողություններին մասնակցած 2 աշխատակից

Փոխվարչապետի գրասենյակում պարգևավճար է ստացել միայն ռազմական գործողություններին մասնակցած 2 աշխատակից

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մամուլի քարտուղարը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է պարգևավճարներին։ Վահան Հունանյանը գրել է․

Տեղեկացնում ենք, որ հոկտեմբեր ամսվա ընթացքում պարգևավճար են ստացել փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի 19 աշխատակիցներից միայն 2-ը:

Այդ երկու աշխատակիցը հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին փոխվարչապետի հետ գտնվել են Արցախում և անմիջականորեն ներգրավված են եղել ռազմական գործողությունների հետ կապված աշխատանքներում և հրազենային վիրավորում են ստացել Շուշի քաղաքի մերձակայքում:

 

Մի հոգին դեռ մինչ այժմ շարունակում է բուժում ստանալ բուժհաստատությունում:

 
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում